Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Այնպես չէ, որ իշխանությունը փակել է ականջները. խնդիրներ անշուշտ կան. Արարատ Միրզոյան

23 Սեպտեմբեր, 2020 15:58
Այնպես չէ, որ իշխանությունը փակել է ականջները. խնդիրներ անշուշտ կան. Արարատ Միրզոյան

Հանրահավաքները ժողովրդավարական գործընթացների անբաժանելի մաս են և ձև, եթե մարդիկ հրապարակային խոսք ասելու այդպիսի ֆորմատ են գտել, ապա իրենց իրավունքն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ի, «Հայրենիք»-ի և ՀՅԴ-ի կողմից կազմակերպվելիք հանրահավաքին:

Հարցին՝ արդյոք հանրության շրջանում այնքան լուրջ դժգոհություն կա, որ նրանց կհաջողվի իրականացնել մոբիլիզացիա, Միրզոյանը բացասական պատասխան տվեց և հավելեց.

«Կապրենք՝ կտեսնենք: Խնդիրներ անշուշտ կան, դրանց մասին խոսվում է: Այնպես չէ, որ իշխանությունը փակել է իր ականջները, չի լսում կամ բարձրաձայնվող հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ չի անում: Սակայն ես հանրահավաքային խոսքի հիմք չեմ տեսնում, դա իմ կարծիքն է»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին