Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից

23 Սեպտեմբեր, 2020 14:22
Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից: Այս մասին տեղեկացրել են հենց կլինիկայից՝ նշելով, որ Նավալնին հիվանդանոցում է եղել օգոստոսի 22-ից: Նա ստացիոնար բուժում է ստացել 31 օր:

Կլինիկայի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Նավալնիի առողջական վիճակը բարելավվել է այնքան, որ բժիշկները հնարավոր են համարել նրան դուրս գրելը: Միաժամանակ նշվում է, որ չի բացառվում թույնի հետագա ազդեցությունն ու հետեւանքները վերջինիս առողջության վրա:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյարդապարալիզացնող նյութով: Նման եզրակացության են եկել գերմանական կլինիկայի մասնագետները երկար ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին