Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.2 հա տարածքում բռնկված հրդեհները

23 Սեպտեմբեր, 2020 12:27
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Արզական գյուղում՝ 6 հա,

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 4 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10.2 հա։

 

Լրահոս

Դիտել ավելին