Կարևոր իրադարձություններ

Հունիսի 20-ից առ այսօր Երևան քաղաքում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ

23 Սեպտեմբեր, 2020 10:31
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Հունիսի 20-ից առ այսօր Երևան քաղաքում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի՛ հայրենակիցներ
Վստահ եմ՝ հիշում եք, որ 2020 թվականի մարտի 8-ին հայտարարեցինք «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին, որին հենց առաջին փուլում միացան Երևանի 3՝ ամենաշատ ծննդօգնություն տրամադրող բժշկական կազմակերպությունները, իսկ հունիսից՝ ևս 4-ը։ Մարտի 8-ից ՔԿԱԳ գործակալության անունից բժշկական հաստատություններում սկսեցին կատարվել երեխաների ծնունդների և նրանց նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումները, ինչպես նաև ապահովվեց երեխայի ծննդի կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման դիմումների ընդունումը:
ℹ️Այժմ ներկայացնեմ ոգևորող ցուցանիշը․ 2020 թվականի հունիսի 20-ից առ այսօր Երևան քաղաքում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ, որից 3 հազար 688-ը՝ 7 բժշկական կազմակերպություններում տեղակայված սպասարկման կենտրոններում։

 

Լրահոս

Դիտել ավելին