Կարևոր իրադարձություններ

Պետական վերահսկողություն է պետք. մասնավորին չպետք է թույլ տալ հրավառություններ կազմակերպել. «Փաստ»

23 Սեպտեմբեր, 2020 09:42
Պետական վերահսկողություն է պետք. մասնավորին չպետք է թույլ տալ հրավառություններ կազմակերպել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, Evocabank-ը Հայաստանում առաջին անգամ կազմակերպված լուսային դրոն շոուի համար ծախսել է ավելի քան 50.000 դոլար՝ իր 3 և բանկի հիմնադրման 30-ամյակի առթիվ:

Դրոնների շոուն Հայաստանում, իհարկե, նորություն էր, թեպետ այն համաշխարհային շուկայի թրենդներից է, որն իր շքեղության հետ մեկտեղ նաև անվտանգ է, ինչը չես կարող ասել հրավառության մասին: Լուսային շոուի ավարտից հետո Evocabank-ը նաև հրավառություն էր կազմակերպել և, ցավոք սրտի, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, այն դարձել էր խոտածածկ տարածքում մեծ հրդեհի պատճառ, ինչի արդյունքում այրվել է ավելի քան 2,5 հա տարածք:

Մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետներից մեկը նշում էր, որ այստեղ առկա է վերահսկողության լուրջ խնդիր: «Իհարկե, հիմա հետաքննություն է ընթանում, բոլոր հանգամանքները կպարզվեն: Սակայն երևույթն ինքնին խոսում է այն մասին, որ պետք է պետական վերահսկողություն իրականացվի և թույլ չտրվի մասնավորին հրավառություններ կազմակերպել, այն էլ այդքան անփույթ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին