Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն` Աբովյան փողոցի ակումբներից մեկում. 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն

23 Սեպտեմբեր, 2020 00:09
Դանակահարություն` Աբովյան փողոցի ակումբներից մեկում. 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն

Սեպտեմբերի 20-ին, ժամը 04.23-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի ակումբներից մեկում նրան դանակահարել են: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Էջմիածին քաղաքի 22-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:

Դանակն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին