Կարևոր իրադարձություններ

Քարվաճառ տանող մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այսօր մեկնարկեցին. Արայիկ Հարությունյան

22 Սեպտեմբեր, 2020 22:44
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Քարվաճառ տանող մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այսօր մեկնարկեցին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Քարվաճառ տանող մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այսօր մեկնարկեցին, իսկ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր տանող 3,2 կմ ձգվող ճանապարհը շահագործման հանձնվեց: Երկու դեպքում էլ համայնքները միանում են Վարդենիս - Մարտակերտ մայրուղուն:

Գործընթացին հետևել եմ տեղում՝ աշխատանքային այցիս ընթացքում: Ընդգծեմ, որ մեր բոլոր այն համայնքների ճանապարհները, որոնք ուղղակիորեն կապված են մայրուղիներին, առաջիկա տարիներին հիմնականում կասֆալտապատվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին