Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը և Աննա Պոպովան քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը

22 Սեպտեմբեր, 2020 21:47
Արսեն Թորոսյանը և Աննա Պոպովան քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև հեռախոսազրույց  է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Կողմերը քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրության և այդ ուղղությամբ երկրների փոխգործակցության հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին COVID-19 դեմ պայքարում նյութատեխնիկական ու մասնագիտական նշանակալի օգնության, ինչպես նաև երկրների միջև ուղևորափոխադրումների հարցում ծագած խնդիրների լուծմանն օժանդակելու համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մշտապես քննարկելու համագործակցության և փոխօգնության հարցերը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության շրջանակներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին