Կարևոր իրադարձություններ

Խաբարովսկում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել, այդ թվում՝ մանկահասակ երեխա

22 Սեպտեմբեր, 2020 21:34
Խաբարովսկում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել, այդ թվում՝ մանկահասակ երեխա

Խաբարովսկի Ուլչսկի շրջանում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վթարի վայրից 24 կմ հեռավորության վրա գտնվող Ցիմմերմանովկա ավանի հիվանդանոցում 15 մարդ Է հոսպիտալացվել՝ կոտրվածքներով, փափուկ հյուսվածքների վնասվածքներով: 

Նշվում է, որ 6 տուժածի վիճակը ծանր է, նրանք ունեն գանգուղեղային ու մեջքի վնասվածքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին