Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել է

22 Սեպտեմբեր, 2020 21:22
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, նա տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել են ուղղել և տրակտորիստի՝ կոշով այն բարձրացնելուց հետո խաչքարն ընկել է Ա. Կ.-ի վրա, ինչից հետո էլ վերջինս տեղում մահացել է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին