Կարևոր իրադարձություններ

Ռայնիսի 1 հասցեի շենքի 5-րդ մուտքը կապամոնտաժվի․ 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի

22 Սեպտեմբեր, 2020 19:58
Ռայնիսի 1 հասցեի շենքի 5-րդ մուտքը կապամոնտաժվի․ 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի

Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքները վերացնելու նպատակով մոտ օրերին կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Քաղաքապետ Հայկ Մարությանին այսօր զեկուցվել է, որ նախատեսվում է 5-րդ մուտքի ապամոնտաժումը, հենապատի կառուցումը և շենքի տանիքի ամբողջական վերանորոգումը: ՀՀ կառավարության որոշմամբ 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի:

Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին