Ռուսաստանի Դաշնության Տվերի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչը: Այս մասին հայտնում է РИА Новости՝ հղում անելով Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է անտառապատ տարածքում: Հողի վրա ոչ մի ավերածություն չի եղել: Անձնակազմին հաջողվել է անվնաս դուրս նետվել ինքնաթիռից։
«Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար հանձնաժողով է ուղարկվել վթարի վայր»,-նշվում է ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: