Կարևոր իրադարձություններ

Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկել սաներին․ ոստիկանության բացահայտումը

22 Սեպտեմբեր, 2020 19:17
Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկել սաներին․ ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տեղեկությունների իսկությունը ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին