Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհի՝ ձախակողմյան հատվածը՝ Չարենցավանից մինչև Հրազդան, ժամանակավորապես փակ կլինի

22 Սեպտեմբեր, 2020 18:25
Երևան-Սևան ճանապարհի՝ ձախակողմյան հատվածը՝ Չարենցավանից մինչև Հրազդան, ժամանակավորապես փակ կլինի

Երևան-Սևան ճանապարհի՝ ձախակողմյան հատվածը՝ Չարենցավանից մինչև Հրազդան, ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կոտայքի մարզպետարանի տարածած հայտարարությունից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 27+000-կմ 35+500 (ձախ կողմ) հատվածում (Չարենցավանից մինչև Հրազդան) իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով ձախակողմյան ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար:

Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է աջակողմյան հատվածով:

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին։

 

Լրահոս

Դիտել ավելին