Կարևոր իրադարձություններ

Լիբանանում կրկին հզոր պայթյուն է որոտացել․ կան տուժածներ (տեսանյութ)

22 Սեպտեմբեր, 2020 18:15
Լիբանանում կրկին հզոր պայթյուն է որոտացել․ կան տուժածներ (տեսանյութ)

Լիբանանի հարավում գտնվող Այն Քանա բնակավայրում հզոր պայթյունն է որոտացել, կան տուժածներ։ Նախնական տվյալներով ՝ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանում։ Պայթյունի ժամանակ, ըստ բնակիչների, գետինը ցնցվել է: Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ պայթյունը որոտացել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներից մեկում։ 

Տեղի լրագրողները սոցցանցերում հայտնում են, որ պայթյունի շրջանը շրջափակված է բանակի կողմից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ևս մեկ պայթյուն էր որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Պայթյունը խլել էր ավելի քան 190 մարդու կյանք: Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Նավահանգստում հայտնաբերվել է ևս 4735 տոննա պայթուցիկ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին