Կարևոր իրադարձություններ

Սեփական երկրի շահերի դեմ աշխատողները ունեն դավաճանի պիտակ․ Լիլիթ Մակունց

22 Սեպտեմբեր, 2020 16:19
Սեփական երկրի շահերի դեմ աշխատողները ունեն դավաճանի պիտակ․ Լիլիթ Մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ի թիվս այլ հարցերի անդրադարձավ «Դոսյե» կենտրոնի զեկույցին, որտեղ խոսվում է  Հայաստանի պետական կառույցներում ռուսական գործակալների մասին, Մակունցն ասաց. «Սեփական երկրի շահերի դեմ աշխատող, այլ պետության շահերը սպասարկողներին ես չէ, որ պետք է գնահատական հնչեցնեմ, դարերով այդ գնահատականը հնչեցրել են, այդ մարդիկ ունեն դավաճանի պիտակ: Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, ԱԱԾ տնօրենը նախօրեին հստակ արձագանքել է»:

Հիշեցնենք, որ «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին կոզմից հետաքննություն է իրականացրել և ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից: Թե ինչ ճանապարհով` «Դոսյե»-ն չի մանրամասնում:

«Նրանք արմատներ են գցել համարյա բոլոր պետական կառույցներում` կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, Արտաքին գործերի նախարարությունում», - պնդում է զեկույցն ու օրինակ բերում՝ 2018-ին, երբ Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, ռուսամետ Հայկ Բաբուխանյանն այցելել էր Ղրիմ, Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը, ինչը շատ արագ հայտնվել է Կրեմլում:

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, ըստ «Դոսյե»-ի տրամադրության տակ եղած փաստաթղթերի, գեներալ Չերնովի ենթակաները սկսել են հատուկ ուշադրությամբ հետևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանցից մեկը` ոմն Սվետլանա Մաքսիմովա, զեկուցել է. - «Մինչև օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: Թե ով է այդ Միշան, և որն է կոշտ սցենարը` չի հստակեցվում: Մեկ այլ զեկուցագրում էլ նույն Սվետլանա Մաքսիմովան գրում է. - «Ստացվում է` Փաշինյանը իր չափերը չի ճանաչում, դե, դե, սպասենք, տեսնենք, ինչպես է սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արևմտամետ ձրիակերների բացահայտեց»: 

 

Լրահոս

Դիտել ավելին