Կարևոր իրադարձություններ

«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց

22 Սեպտեմբեր, 2020 15:48
«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։ Ցուցարարները ցանկանում էին իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։

Նշենք, որ հուլիսի 17-ին կայացած մրցույթում ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը։

Ներկայումս ռեկտորի պարտականությունները կատարող՝ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին ասաց, որ իրենց հարցի լուծումը չեն ստացել և իրենց համար պարզ չէ թե ինչու ռեկտորի պաշտոնում ընտրված՝ Դիանա Գալոյանը, մինչ օրս աըդ պաշտոնում նշանակված չէ։

Հիշեցնենք, որ Տնտեսագիտական համալսարանն շուրջ 2 տարի է՝ ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ:


Սակայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ 


 

Լրահոս

Դիտել ավելին