Կարևոր իրադարձություններ

Ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում․ Ռուբեն Ռուբինյանը Ալիևի հայտարարությունների մասին

22 Սեպտեմբեր, 2020 15:15
Ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում․ Ռուբեն Ռուբինյանը Ալիևի հայտարարությունների մասին

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հայտարարություններին ասաց․ «Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում, որ կողմն է հարձակվում մյուսի վրա և, որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացը»:

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքորոշումներով և հայտարարություններով՝ միտված խաղաղ գործընթացի ամրապնդմանը։

«Երկրորդ՝ երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում, օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները,- ասաց Ռուբինյանը:

Նա հավելեց, որ աշխարհում ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բոլոր կողմերի ժողովուրդների համաձայնությամբ.«Կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ այս հակամարտությունը չի լուծվի»։

Ակնհայտ է, թե որ կողմն է ապակառուցողական և ռազմատենչ լեզու կիրառում․ Ռուբեն Ռուբինյանը Ալիևի հայտարարությունների մասին

 

Լրահոս

Դիտել ավելին