Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի հարակից տարածքում գույքագրվել են 1967 ապամոնտաժման ենթակա շենք-շինություններ․ մանրամասներ

22 Սեպտեմբեր, 2020 14:50
Սևանա լճի հարակից տարածքում գույքագրվել են 1967 ապամոնտաժման ենթակա շենք-շինություններ․ մանրամասներ

Կադաստրի կոմիտեի կողմից կատարված  գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ընթացքում հաշվառվել է 1905․0մ նիշից ցածր 4729 շենք-շինություն, որոնցից շուրջ 850-ը նախորդ տարիների ընթացքում ապամոնտաժվել է և ներկայումս  առկա է շուրջ 3800 շենք-շինություն, որոնք սակայն լրացուցիչ ճշգրտումների կարիք ունեն։ Այս մասին Shabat.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ներկայումս ՇՄ նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է «Սևան» ազային պարկի տարածքում առկա շենք-շինությունմների գույքագրման աշխատանքներ։ Գույքագրման և ուսումնասիրությունների արդյունքներից հետո կճշգրտվեն ինքնակամ և օրինական շինությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Սևանա լճի ափամերձ, մինչև 1901,5 մետր բացարձակ նիշն ընկած տարածքներում գտնվող և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ու ենթակառուցվածքների գույքագրման, դրանց ծավալների հաշվարկման աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծվելու մասին ՇՄ նախարարի 2020թ․ փետրվարի 15-ի հրամանով ստեղծված Սևանա լճի ափամերձ՝ մինչև 1901․5 մետր բացարձակ նիշն ընկած տարածքներում գտնվող և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ու ենթակառուցվածքների գույքագրման, դրանց ծավալների հաշվարկման աշխատանքաների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գույքագրվել են 1967 ապամոնտաժման ենթակա շենք-շինություններ, ինչը ներկայացվել է Կառավարություն։

ՇՄ նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա է 923 վարձակալությամբ/կամ կառուցապատման իրավունքով կնքված պայմանագիր, որոնց հիման վրա հողամասերը վարձակալությամբ/կամ կառուցապատման իրավունքով տրամադրվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Նախարարությունից տեղեկացրել են, որ պայմանագրեր կնքած տնտեսվարող սուբյեկտներն իրենց վարձակալած տարածքնեերում իրականացնում են տնտեսական գործունեություն, որոշակի սպասարման ծառայություններ, որոնց դիմաց որոշակի գումար է վճարվում։

 Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին