Կարևոր իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանը տեղափոխվել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես փոխնախարար

22 Սեպտեմբեր, 2020 14:14
Արմեն Փամբուխչյանը տեղափոխվել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես փոխնախարար

Երկու տարի օրենսդիրում գտնվելով՝ որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ ծառայություններ մատուցել գործադիրում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Նա նշեց, որ իր քաղաքական թիմը հավանություն է տվել այդ որոշմանը. այժմ ինքը վայր է դրել մանդատը և տեղափոխվում է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ:


 

Լրահոս

Դիտել ավելին