Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի. ներկայացրել է նախարարը

22 Սեպտեմբեր, 2020 13:55
Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի. ներկայացրել է նախարարը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախարարն աշխատակազմին է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։

Ստորև ներկայացնում ենք ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը։

Գրիգոր Գուլյանը ծնվել է 1978թ․ փետրվարի 22-ին, քաղաք Աբովյանում։

Կրթություն

1984-1994թթ. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց

1994-1999թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան. Ֆինանսա-հաշվապահական ֆակուլտետ, Հաշվապահական հաշվառում և Աուդիտե բաժին:

Աշխատանքային գործունեություն

2020թ.-ի սեպտեմբերի 16-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար

2018թ.-ի օգոստոսի 9-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:

Հոկտեմբեր 2014 – օգոստոս 2018 թթ. Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ:

Դեկտեմբեր 2013 – նոյեմբեր 2017թթ. «Ջեյ Սի Էյե» Հայաստանի ոսկերչական ընկերություն ՓԲԸ /արտադրություն/ գլխավոր հաշվապահ՝ համատեղության կարգով:

Ապրիլ 2012 – հոկտեմբեր 2014 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի հաշվապահ:

Հունվար 2005 -ապրիլ 2012թթ.

Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:

Հուլիս 2003 – հունվար 2005թթ.

Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:

Նոյեմբեր 2001- հուլիս 2003թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ:

Անձնական տվյալներ

1999-2001թթ. ՀՀ զինված ուժեր՝ դասակի հրամանատար (պարտադիր զինվորական ծառայություն):

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին