Կարևոր իրադարձություններ

Ոչ մի հանրությունում չի կարող լինել բոլոր հարցերով 100 տոկոսանոց կոնսենսուս․ Սուրեն Գրիգորյան

22 Սեպտեմբեր, 2020 12:36
Ոչ մի հանրությունում չի կարող լինել բոլոր հարցերով 100 տոկոսանոց կոնսենսուս․ Սուրեն Գրիգորյան

Հայաստանում իշխանությունների գործողություններից հանրության շրջանում դժգոհության որեւէ լուրջ աճ չկա։ Այս մասին սեպտեմբերի 22-ին ԱԺ-ում  ճեպազրույցների ժամանակ ասաց  «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Պադգամավորը համաակարծիք է, որ երկրում հանրության մի մասի շրջանում որոշակի դժգոհություն կա, բայց, դա նորմալ է, քանի որ այլ կերպ չէր կարող լինել։ «Ոչ մի հանրությունում չի կարող լինել բոլոր հարցերով 100 տոկոսանոց կոնսենսուս։ Եթե ինձ հարցնեք՝ այդ գանգատների ծավալն արդյոք լուրջ եմ համարում, թե ոչ, ապա կպատասխանեմ, որ ես կարեւոր եմ համարում, քանի որ մեզ համար մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու դժգոհությունը եւ այդ դժգոհության բովանդակությունը կարեւոր է։ Բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ մեծ եւ լուրջ ծավալներ ունի»,- ասաց նա, հավելելով, որ դժգոհությունը մեծ չափով ընդդիմության օրակարգն է։

Սուրեն Գրիգորյանը կարծիք հայտնեց որ, յուրաքանչյուր առանձին ընդդիմադիր ուժ պետք է ինքնուրույն գործելու հնարավորություն ունենա, համենայնդեպս՝ իր սեփական օրակարգի շրջանակում։

 

Լրահոս

Դիտել ավելին