Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք. կան առողջացածներ

22 Սեպտեմբեր, 2020 11:39
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք. կան առողջացածներ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 12 նոր դեպք:

 

Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

 

Առողջացել է 5 քաղաքացի:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13676 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին