Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    575,5
    587,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

Արձանագրվել է 18 դեպք, որից 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

22 Սեպտեմբեր, 2020 11:30
Արձանագրվել է 18 դեպք, որից 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

     Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 14 դեպքով հաշվարկվել է 6042860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է  600000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

    Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 3639912 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1830000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

     Արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 6042860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 42750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 800000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

    

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

     Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 400000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

    Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

      Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 3597162 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 930000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

   

   

Պետական փորձաքննություններ

     Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

   

 

Ընդերքի պահպանության ոլորտ

 

     Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

                                                                                                   

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

 

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

    

 

    ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ ( 672300 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

 

    Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 765000 ՀՀ դրամ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին