Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    575,5
    587,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6․5 հա տարածքում բռնկված հրդեհները

22 Սեպտեմբեր, 2020 10:40
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 2500 քմ,

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 800 քմ,

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 1․5 հա, Խաչիկ գյուղում՝ 4 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 6․5 հա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին