Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի ևս մեկ պատվաստանյութ թույլատրվեց փորձարկել մարդկանց վրա

22 Սեպտեմբեր, 2020 10:00
Կորոնավիրուսի ևս մեկ պատվաստանյութ թույլատրվեց փորձարկել մարդկանց վրա
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը թույլատրել է Չումակովի կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն:
 
Ակնկալվում է, որ ուսումնասիրության մասնակիցները կլինեն շուրջ երեք հազար կամավորներ, ովքեր պատվաստումից հետո 16 օր մեկուսացված կլինեն հիվանդանոցում: Պատվաստանյութերի փորձարկումն անցկացվել է Կիրովում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում:
 
Կենտրոնի մասնագետները օգոստոսին կլինիկական հետազոտությունների նախապատրաստման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ուղարկել նախարարություն, և մինչ նոյեմբեր գիտնականները նախատեսում են ավարտել այս փուլը:
 
Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի
 

Լրահոս

Դիտել ավելին