Կարևոր իրադարձություններ

Պետությունը՝ զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի կողքին․ «Հայաստանի Հանրապետություն»

22 Սեպտեմբեր, 2020 09:05
Պետությունը՝ զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի կողքին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«Սահմանին պարբերաբար արձանագրվող լարվարծության բարձրացման եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքներն իրենց վրա անմիջականորեն զգում են սահմանապահ բնակավայրերի բնակիչները: Գրեթե պատերազմական այդ իրավիճակներում էլ նրանք անսասան են մնում՝ իրենց ընտանիքներով ամուր կառչելով սեփական բնօրրանին: Սահմանային բախումները քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, վիրավորների, նաեւ նրանց զգալի նյութական վնասի պատճառ են դառնում:

Հուլիսյան սահմանային բախումները եւ տեղի համայնքներին հասցված վնասների՝ հետպատերազմական աննախադեպ ծավալները գործող  օրենքի վերանայման օբյեկտիվ անհրաժեշություն առաջացրին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի նախաձեռնությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին