Կարևոր իրադարձություններ

Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչմանն արժանացած Կամո Քոչունցը․ «Ժողովուրդ»

22 Սեպտեմբեր, 2020 08:20
Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչմանն արժանացած Կամո Քոչունցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ ամյակի կապակցությամբ բազմաթիվ պարգեւատրումներ տեղի ունեցան: Հետաքրքիր է, որ պարգեւատրվածների թվում էր նաեւ Կամո Քոչունցը, որը 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտոն է զբաղեցրել: Նախ՝ նշենք, որ երեկ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: իսկ ո՞վ է նա. Կամո Քոչունցը 2008-ին եղել է Երեւանի կայազորի պետի առաջին տեղակալը: Այնուհետեւ՝ հեղափոխությունից հետո, նա ՀՀ 2018 թվականի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով սեպտեմբերի 7-ին նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ բանակին քաղաքական գործընթացներում ներգրավելով՝ ստեղծվել է Երեւանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա: Հրամանն արձակել է ՊՆ այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին