Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մոտենում է օդակաթիլային վարակների սեզոնը. Վանյան

22 Սեպտեմբեր, 2020 00:11
Հայաստանում մոտենում է օդակաթիլային վարակների սեզոնը. Վանյան

Հայաստանում մոտենում է օդակաթիլային վարակների սեզոնը, սպասվում է  սուր շնչառական վարակների, այդ թվում նաև՝ COVID-19-ի ավելի ակտիվացում. քաղաքացիները զգոնությունը չպետք է թուլացնեն, միայն առողջապահական համակարգով հնարավոր չէ նվազեցնել դեպքերը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգեկման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը:

 

«Հիվանդության դեպքերի նվազեցման հարցում, իհարկե, ՀՀ քաղաքացիները մեծ դեր ունեն: Առանց կանոնների պահպանման, միայն առողջապահական համակարգով հնարավոր չի լինի այս հիվանդությունը նվազեցնել: Այն միջոցառումները, որոնք արվում են, արվում են միայն զուտ կանխարգելման նպատակով: Ես հուսով եմ, որ մոտ ապագայում պատվաստումների միջոցով մեզ հնարավորություն կընձեռնվի հաղթահարել վիրուսը»,-ասաց Վանյանը:

Պաշտոնյան կրկին հորդորեց քաղաքացիներին զգոնությունը չթուլացնել: Նա նկատեց՝ մոտենում է սեզոնը՝ օդակաթիլային վարակների հետ կապված: «Եվ սուր շնչառական վարակների, և COVID-19-ի ավելի ակտիվացում է սպասվում: Դրա համար հորդորում ենք բացարձակապես չթուլացնել և պահպանել կանոնները: Միայն պահպանելով մենք կարող ենք ոչ թե հաղթահարել, այլ ուղղակի դիմակայել, որպեսզի տարածումը և աճը կտրուկ չլինի»,-նշեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին