Կարևոր իրադարձություններ

ԵՄ երկրները Բելառուսից հետ չեն կանչի իրենց դեսպաններին

21 Սեպտեմբեր, 2020 23:52
ԵՄ երկրները Բելառուսից հետ չեն կանչի իրենց դեսպաններին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրներն իրենց դեսպաններին հետ չեն կանչի Բելառուսից և Ալեքսանդր Լուկաշենկոյին երբեք երկրի լեգիտիմ նախագահ չեն ճանաչի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դիվանագետի խոսքով, Բելառուսի ներկայիս իրավիճակը նման է Վենեսուելայի քաղաքական ճգնաժամին. ԵՄ-ն մտադիր չէ ճանաչել Լուկաշենկոյի լեգիտիմությունը, ինչպես որ չի ճանաչում նախագահ Նիկոլաս Մադուրոյինը:

Այնուամենայնիվ, Եվրոպան ամեն դեպքում պետք է իր ներկայացուցչություններն ունենա Բելառուսում, ասել է միության ներկայացուցիչը:

«Ժողովրդավարական լեգիտիմությունը չճանաչելը չի ​​նշանակում չճանաչել գործերի իրական վիճակը: Իսկ իրականությունն այն է, որ ինչպես Լուկաշենկոն, այնպես էլ Մադուրոն վերահսկում են կառավարությունը, վարչակազմը և տարածքը»,- բացատրել է Բորելը:

Նա պարզաբանել է, որ ԵՄ երկրները մտադիր չեն Բելառուսից հետ կանչել իրենց դիվանագետներին, բայց Մինսկի հետ հարաբերությունները կհասցվեն նվազագույնի: Փոփոխությունները կանդրադառնան նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրին Բելառուսի մասնակցությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին