Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը մահացու թույն է ուղարկել Թրամփին

21 Սեպտեմբեր, 2020 22:42
ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը մահացու թույն է ուղարկել Թրամփին

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը կասկածվում է նախագահ Դոնալդ Թրամփին ռիցին մահացու թույն պարունակող փաթեթ ուղարկելու մեջ: Ձերբակալությունը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի Բաֆալո քաղաքում, կանադական սահմանին: Կնոջ անունը դեռ չի հաղորդվում, հայտնում է BBC-ն:

Նա Կանադայի քաղաքացի է, եւ նրան ձերբակալել են սահմանային անցակետում, երբ փորձել է մուտք գործել Միացյալ Նահանգներ: Նրանից հրազեն է բռնագրավվել։

 

Թերթի տեղեկատվությամբ՝ 2019-ի մարտին կինը Տեխասում բերման է ենթարկվել ԱՄՆ-ում ապօրինի մնալու համար եւ արտաքսվել է հայրենիք: Նրա մոտ այն ժամանակ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ժամկետանց վեցամսյա վիզա եւ հրազեն:

Կասկածելի փաթեթը հայտնաբերվել է սեպտեմբերի 19-ին՝ ԱՄՆ նախագահին ուղղված նամակագրությունը տեսակավորելու ժամանակ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընթացակարգն իրականացվում է Սպիտակ տան սահմաններից դուրս:

Ռիցինի համար հակաթույն գոյություն չունի: Եթե մարդը շնչի կամ կուլ տա այն, մահը վրա է հասնում 36-72 ժամվա ընթացքում՝ կախված ստացած դոզայից: Մեծահասակ մարդուն սպանելու համար բավարար է այս նյութի կես միլիգրամը, որը քորոցի գլխիկի չափ է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին