Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    573,5
    585,5

  • RUB

    6,23
    6,48

Կարևոր իրադարձություններ

Հայ ազգն է մերժում «Մադրիդյան սկզբունքները», այն միակողմանի զիջում է. Արայիկ Հարությունյան

21 Սեպտեմբեր, 2020 21:14
Հայ ազգն է մերժում «Մադրիդյան սկզբունքները», այն միակողմանի զիջում է. Արայիկ Հարությունյան

Մեր առօրյան սկսում է պաշտպանությունով, ավարտվում է պաշտպանությունով: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ամեն օր մեր մարտունակության աստիճանը փոխվում է, ամեն օր ավելի ուժեղ ենք դառնում, ամեն օր համալրվում է մեր սպառազինությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ կորոնավիրուսը աշխարհում կարծես կասեցրել է ակտիվ քաղաքական պրոցեսները:

«Այստեղ կա դիրքորոշումների տարբերություն, շատերը գնահատական են տալիս, որ ձախողվել է: Բանակցությունները սկսում են՝ ասում են՝ ծախում են, բանակցություններ չկան՝ ասում են սխալ է, ես հասկանում եմ մեր ընդդիմադիր գործիչների պահվածքը: Ավելի հստակցվում, ավելի է կոշտացվում մեր դիրքորոշումը և միանշանակ սա ճիշտ է:

Վերջերս, երբ հայտարարել եմ, որ անվտանգությունն ավելի կարևոր է, տարբեր մեկնաբանություններ են հնչեցվել, ես չեմ ստորադասում ինքնորոշված Արցախի  միջազգային ճանաչումը, բայց եթե մենք չունենք բավարար անվտանգային համակարգ, կորցնելու ենք այդ ամենը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա Արցախի նախագահն ասաց, որ Մադրիդյան սկզբունքները անընդունելի  են, դա  միանշանակ է և երկու կարծիք լինել չի կարող: «Կարող է՝ առաջընթաց է, ոչ մեկը չի ժխտում դա, բայց այդ առաջընթացը չի բավարարում մեր պահանջները, կարող է քաղաքական պրոցեսներում դրական ազդեցություն թողնի, բայց միանշանակ այն մերժվում է ոչ միայն իմ կողմից, այլև ժողովրդի կողմից: Արցախում չեմ հանդիպել մեկ մարդու որ տեղյակ է ինչ- որ չափով այդ սկզբունքներին և կասի, որ դա ընդունելի է»,-ասաց նա:

Նա նշեց, որ չի հավատում, որ մոտ օրերին կլինի պատերազմ, սակայն եթե նման բան լինի, ապա մեր պատասխանը լինելու է շատ կոշտ: «Այն երկրները, որոնք պատերազմից վախենում են, կորցնում են ամեն ինչ»,-ասաց նա: Ըստ նրա՝ հայ ազգն է մերժում Մադրիդյան սկզբունքները, քանի որ այն միակողմանի զիջում է:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ Արցախը ենթակա է Երևանին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ տեղյակ է նախկինում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքին Արցախի իշխանությունների նկատմամբ և խնդրեց չանդրադառնալ այսօրվա համագործակցությանը՝ Հայաստանի իշխանությունների հետ:

«Նախ ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, դա մեր բոլորի երազանքն է, որ Արցախը լինի Հայաստանի մաս, բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ կա, բայց գործընկերային հարաբերությունները ոչ մեկ կասկածի տակ չպետք է դնի: Շատ արժանապատիվ հարաբերություններ ունենք և մեր հարաբերությունները նպաստում է Արցախի, Հայաստանի անվտանգային համակարգի զարգացմանը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին