Կարևոր իրադարձություններ

Ձեր անձնագրի պատճեն էլ կարող է ինչ-որ մեկի մոտ լինել, իմն էլ, մյուսինն էլ. Էդմոն Մարուքյան

21 Սեպտեմբեր, 2020 20:46
Ձեր անձնագրի պատճեն էլ կարող է ինչ-որ մեկի մոտ լինել, իմն էլ, մյուսինն էլ.  Էդմոն Մարուքյան

Ձեր անձնագրի պատճեն էլ կարող է ինչ-որ մեկի մոտ լինել, իմն էլ, մյուսինն էլ. անձնագրի պատճեով որեւէ բան չենք կարող պնդել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի այն վերլուծությանը, թե Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում։

Նշենք, որ հրապարակման մեջ հիշատակվում են նաեւ ԱԱԾ նախկին տնօրենների անուններ՝ Կառլոս Պետրոսյան, Գեորգի Կուտոյան, Արթուր Վանեցյան։

 

«Ես չգիտեմ, թե որքան է այդ աղբյուրը հավաստի։ Ձեր անձնագրի պատճեն էլ կարող է ինչ-որ մեկի մոտ լինել, իմն էլ, մյուսինն էլ. անձնագրի պատճեով որեւէ բան չենք կարող պնդել։ Որքան հասկանում եմ՝ Հայաստանում քննություն պետք է իրականացվի։ Դա անվտանգության մարմինների թեման է։ Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ պետք է գործակալներ բռնեն, նայել, թե ով է ուզում պետական անվտանգությանը սպառնալ»,- նշեց Մարուքյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի՝ «թեժ աշուն» կանխատեսելու վերաբերյալ հայտարարություններին՝ ԼՀԿ ղեկավարն ասաց. ««Լուսավոր Հայաստանն» իր ծրագրերն ունի եւ իրականացնում է հերթով։ Չգիտեմ՝ թեժ աշուն ինչ նկատի ունեն։ Հիմա նաեւ իշխանություններն ամեն ինչում մեղադրում են ընդդիմությանը։ Ես կանխատեսել եմ, որ մի քանի օրից ընդդիմությանը մեղադրելու են օրերը ցրտելու մեջ։ Թեժ աշնան տակ մենք կարող ենք տեսնել, որ հրաժարականի պահանջ է շրջանառվում ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կամ ստեղծվում է քննիչ հանձնաժողով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին