Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ընտրություն է կատարում` հօգուտ Կիպրոսում լարվածության սրման. Նիկոս Քրիստոդուլիդես

21 Սեպտեմբեր, 2020 20:35
Թուրքիան ընտրություն է կատարում` հօգուտ Կիպրոսում լարվածության սրման. Նիկոս Քրիստոդուլիդես

Թուրքիան ընտրություն է կատարում`հօգուտ Կիպրոսում լարվածության սրման, ասել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը, փոխանցում է Cyprus Mail-ը:

Օգոստոսի 10-ին Թուրքիան ռազմածովային ուժերի ուղեկցությամբ Oruç Reis հետազոտական ​​նավը ուղարկել էր Կիպրոսի եւ Հունական Կրետե կղզու միջեւ վիճելի տարածք, ինչը ռազմական սրման էր հանգեցրել, որին մասնակցում էր մի քանի երկիր: Չնայած  Oruç Reis-ը վերադարձավ Անթալիայի նավահանգիստ անցյալ շաբաթ, թուրքական նավատորմն ուրբաթ հայտնել էր մեկ այլ թուրքական հետազոտական ​​Barbaros նավն ուղարկելու մասին` սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ը Կիպրոսի հարավում սեյսմիկ գործողություններ իրականացնելու համար:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Oruç Reis-ը պլանային տեխնիկական սպասարկումից հետո կվերադառնա իր գործունեությանը Միջերկրական ծովի արեւելքում:

«Սա հստակ մտադրություններ է ցույց է տալիս, հատկապես` այն ժամանակ, երբ կա նախաձեռնություն վերջ տալ Թուրքիայի անօրինական գործողություններին Կիպրոսի ԵԱՏԳ-ում,- ասել է նա:- Ուստի հասկանալի է, որ Կիպրոսի դեպքում այն նախընտրում է հետագա սրացումը»:

ԵՄ առաջնորդները կհանդիպեն սեպտեմբերի 24-25-ին կայանալիք գագաթնաժողովին` Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները գնահատելու համար: Կիպրոսը եւ Ֆրանսիան պնդում են, որպեսզի կոշտ պատժամիջոցներ կիրառվեն, իսկ Հունաստանն ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրել` ԵՄ անդամ երկրներին հորդորելով որպես նախազգուշական միջոց հավանական ցուցակ կազմել` կախված նրանից, թե ինչպես կզարգանան բանակցությունները Թուրքիայի հետ:

Քրիստոդուլիդեսն ասել է, որ ԵՄ-ն ունի երկու տարբերակ: «Առաջինը վերաբերում է Կիպրոսում Թուրքիայի ապօրինի գործողություններին, որոնք շարունակվում են: Դրա համար 2019 թվականին քաղաքական որոշում էր կայացվել, ինչպես նաեւ կա համապատասխան իրավական հիմք հասցեական միջոցառումների համար այդ անօրինական գործողություններում ներգրավված անձանց նկատմամբ»,- ասել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին