Կարևոր իրադարձություններ

Արթիկ քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի

21 Սեպտեմբեր, 2020 20:07
Արթիկ քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի

Shamshyan.com-ը հայատնում է. 

Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 11:15-ի սահմաններում Արթիկի շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հայտնաբերված դին Արթիկ քաղաքի բնակիչ, 68-ամյա Մ. Ս.-ն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին