Կարևոր իրադարձություններ

Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է հայկական դրոշի գույներով (տեսանյութ)

21 Սեպտեմբեր, 2020 12:35
Հեղինակ՝ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատուն
Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է հայկական դրոշի գույներով (տեսանյութ)

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին վեր խոյացող աշխարհի ամենահայտնի արձաններից մեկը՝ Հիսուս Ամենափրկիչ արձանը, Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը՝ հրապարակելով տեսանյութ:

«Այս շքեղ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է դեսպանատան գրառման մեջ։

Բացի այդ, արձանի վրա լուսային շոուի միջոցով ցուցադրվել են նաև հայերեն տառերը:

 

Լրահոս

Դիտել ավելին