Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը թող այն մասին մտածի, որ իր պաշտոնավարման ժամանակ պաշտոնյաների են գաղտնալսել. ԱԱԾ տնօրեն

21 Սեպտեմբեր, 2020 10:51
Արթուր Վանեցյանը թող այն մասին մտածի, որ իր պաշտոնավարման ժամանակ պաշտոնյաների են գաղտնալսել. ԱԱԾ տնօրեն

Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի մասին, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները ձայնագրել և գաղտնալսել են:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է:

Թե որքանով Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը հստակ չպատասխանեց՝ նշելով միայն, որ քննություն է տարվում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը հրապարակել չի կարող: 

ԱԱԾ տնօրենը չբացառեց, որ հնարավոր է՝ որևէ ժամանակահատվածում իր հեռախոսսազրույցները ևս գաղտնալսվեն:

«Որևէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են և կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը»,-ասաց Քյարամյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին