Կարևոր իրադարձություններ

Այսօր դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահ եմ՝ միահամուռ ուժերով կհհաղթահարենք նաև այս մարտահրավերը. Ա. Թորոսյանի ուղերձը

21 Սեպտեմբեր, 2020 10:20
Այսօր դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահ եմ՝ միահամուռ ուժերով կհհաղթահարենք նաև այս մարտահրավերը. Ա. Թորոսյանի ուղերձը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը:

Միասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ` մեր հպարտ ու պահանջատեր ժողովրդի շնորհիվ, երբ հայտարարեցինք, որ մենք ենք մեր ներկայի ու գալիքի տերը, որ կարող ենք ստեղծել ու արարել, պատասխանատվություն կրել մեր քայլերի ու որոշումների համար:

Այսօր դժվարին օրեր ենք ապրում` կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված, սակայն, վստահ եմ, որ կրկին միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել նաև այս մարտահրավերը:

Մաղթում եմ մեր ժողովրդին առողջություն ու բարեկեցություն մեր անկախ և ինքնիշխան հայրենիքում:

 

Լրահոս

Դիտել ավելին