Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    573
    585

  • RUB

    6,22
    6,47

Կարևոր իրադարձություններ

Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ Հայրապետյան

20 Սեպտեմբեր, 2020 21:00
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ Հայրապետյան

Ալիևը փորձում է ստեղծել բանակցային գործընթացի՝ «փակուղային» լինելու իմիտացիա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը:

 «Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին, որոնք բացառապես միտված են մթնոլորտի առողջացմանը, փոխվստահության ձևավորմանը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը՝ որպես կարևոր հիմք բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար: Ընդ որում, Ադրբեջանի բռնապետ նախագահը պատասխանել է դիվանգիտական բառապաշարին ոչ հարիր, ներքին լսարանին ուղղված ձևակերպումներով:

Հայատյաց հայտարարություններով, ռազմատենչ ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ աչքի ընկած Ալիևը փորձում է ստեղծել բանակցային գործընթացի՝ «փակուղային» լինելու իմիտացիա: Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ էլ գործընթացի առումով: Հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից՝ շեշտելով, որ չկա խնդրի ռազմական լուծում և միակ լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում:

Այդուհանդերձ, մենք շեշտել ենք, որ անվտանգությունը զիջման ենթակա չէ, իսկ անհիմն, միակողմանի զիջումների մասին խոսակցությունները՝ անընդունելի:

Հիշեցնեմ Բաքվի բռնապետին, որ և՛ ինքը և՛ իր հայրը բազմիցս համաձայնություն են տվել առաջարկվող այն լուծումներին, որտեղ ամրագրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, և դա ևս անքննելի է:

Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները:

Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով:

Հայկական կողմերը բազմիցս են շեշտել՝ խաղաղ բանակցությունները այլընտրանք չունեն: Այդուհանդերձ, եթե Ալիևի նման ելույթներին հաջորդեն սադրիչ քայլեր Հայաստանի կամ Արցախի հետ սահմանի ուղղությամբ, ապա հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք: Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան՝ հետագա քննարկումները շարունակելու նպատակով»,- գրել է նա:

Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին