Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագհն այցելել է Մատենադարան (լուսանկարներ)

20 Սեպտեմբեր, 2020 19:37
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագհն այցելել է Մատենադարան (լուսանկարներ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Հարգելի ՛ հայրենակիցներ 

Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: 

Նրա հրավերով այսօր այցելել եմ Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Պարոն Տեր-Ղեւոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսում ենք մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը, կարծում եմ, իր ծանրակշիռ մասնակցությունը կունենա: 

 

Լրահոս

Դիտել ավելին