Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

20 Սեպտեմբեր, 2020 18:32
Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոեւը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:

Ուկտամ Իսաեւիչ Բարնոեւը  56 տարեկան էր: Հավելենք, որ Բարնոեւը առաջին պաշտոնյան չէ Ուզբեկստանում, որ չի հաղթահարել կորոնավիրուսը: Հուլիսի վերջին կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից մահացել էին երկրի խորհրդարանի ղեկավար Մուսա Երնիյազովը, այնուհետ՝ Ուզբեկստանի ֆինանսների փոխնախարար Երկին Տուրսունովը:  

Ուզբեկստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 51 235, մահվան՝ 429 դեպք:

 

Լրահոս

Դիտել ավելին