Կարևոր իրադարձություններ

Առկա է մատակարարված սննդի փորձանմուշը. «Արտ լանչ»-ի հիմնադիր

20 Սեպտեմբեր, 2020 18:50
Առկա է մատակարարված սննդի փորձանմուշը. «Արտ լանչ»-ի հիմնադիր

Այսօր՝ սեպտեմբերի 20ին Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր: Քանի որ բժշկական կենտրոնին սնունդ մատակարում է Արտ Լանչ-ը, Shabat.am-ը կապ հաստատեց ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ: 

Նա նշեց, որ որևէ հստակ ինֆորմացիա չունի, այժմ հիվանդանոցը փակ է և հիվանդանոցում գործողություններ է ծավալում ՍԱՏՄ-ն: Հիմնադիրը ասաց, որ իրենք ամեն օր մեծ քանակի մարդկանց են սնունդ մատակարարում և իրենց նույնպես հետաքրքիր է՝ ինչպես է տեղի ունեցել թունավորումը: 

Այն հարցին , թե արդյոք Արտ Լանչ-ը նույնպես պատրաստվում է քննություն սկսել՝  հասկանալու համար պատճառը, Մելքոնյանը նշեց. «Մենք ունենք մեր անվանգության բաժինը, որը այժմ նույնպես զբաղվում է այդ հարցով. ինչպես նաև առկա է մատակարարված սննդի փորձանմուշը, որի միջոցով ավելի հեշտ կլինի պարզել թունավորման պատճառը»: 

Բակուր Մելքոնյանը տեղեկություն չուներ՝ արդյոք թունավորումը տեղի է ունեցել աղցանների , թե՞ տաք սննդի միջոցով, որովհետև ըստ նրա՝ առանց անալիզների ոչ ոք չի կարող պարզել թունավորման բուն պատճառը: 

 

Լրահոս

Դիտել ավելին