Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    573,5
    585,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ի ցույց են դնում նրա անկարողությունը՝ սթափ ընկալելու ստեղծված իրականությունը․ ԱԳՆ խոսնակ

20 Սեպտեմբեր, 2020 16:52
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ի ցույց են դնում նրա անկարողությունը՝ սթափ ընկալելու ստեղծված իրականությունը․ ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։

Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։

Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։

Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին