Կարևոր իրադարձություններ

Սննդային թունավորման դեպքեր` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում

20 Սեպտեմբեր, 2020 16:26
Սննդային թունավորման դեպքեր` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. 

«Սննդային թունավորման դեպք` ՍԳԼ-ում

Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին