Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    576
    588

  • RUB

    6,26
    6,51

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ

20 Սեպտեմբեր, 2020 14:32
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքուինքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 51-ամյա Արարատ Ի.-ի վարած Mercedes Vario մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Ղ.-ի վարած Mercedes C 240 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ղ.-ն, նրա ուղևորներ, Վարդենիս քաղաքի բնակիչներ, 32-ամյա Վարդան Օ.-ն և Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Սասուն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին