Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր

20 Սեպտեմբեր, 2020 13:21
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ուղղել են և տեղափոխել ճանապարհի երթևեկելի հատված։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին