Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր

20 Սեպտեմբեր, 2020 10:20
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որայսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Բալահովիտ –Աբովյան ավտոճանապարհի Տիեզերագնացների փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes G500 մակնիշի 02 UU 202 համարանիշի և KIA մակնիշի 57 ՏM 577 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դաասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «յաշիկը» մասամբ հայտնվել է KIA-ի առջևի հատվածի վրա:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին