Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Վթար Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կա տուժած

20 Սեպտեմբեր, 2020 00:15
Վթար Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կա տուժած

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Mercedes E280 մակնիշի ավտոմեքենան (վարորդ Վահե Հ․, ծնված 1982 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել (մոտ 6 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին