Կարևոր իրադարձություններ

Բեյրութի նավահանգստի պահեստում հայտնաբերվել է հրավառության համար նախատեսված 1,3 տոննա պայթուցիկ նյութ

19 Սեպտեմբեր, 2020 17:40
Բեյրութի նավահանգստի պահեստում հայտնաբերվել է հրավառության համար նախատեսված 1,3 տոննա պայթուցիկ նյութ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի պահեստում որոնումների ժամանակ հայտնաբերվել է հրավառության համար նախատեսված 1,3 տոննա պայթուցիկ նյութ: 120 արկղերի մեջ պահած են եղել 1320 կգ պայթուցիկ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի Զինված ուժերի տարածած հայտարարությանը

Բեյրութում պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին՝ դառնալով ավելի քան 190 մարդու կյանք: Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Նավահանգստում հայտնաբերվել է ևս 4մ35 տոննա պայթուցիկ:

 

Լրահոս

Դիտել ավելին