Կարևոր իրադարձություններ

Այնթապ գյուղում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 30 պտղատու ծառ

19 Սեպտեմբեր, 2020 17:10
Այնթապ գյուղում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 30 պտղատու ծառ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղից դեպի «Զոնալ» թաղամաս տանող հատվածում ծառեր են այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի «Զոնալ» թաղամասի վերջնամասում գտնվող հողատարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել` 15:37-ին: Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 30 պտղատու ծառ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին